Տպել
Նորություններ
Ագարակի և Մաստարայի միջնակարգ դպրոցների թիմերը Արագածոտնի մարզը կներկայացննեն հանրապետական մարզական ստուգատեսում
25.04.2025

Ապրիլի 22-23-ը կայացավ «Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպորտլանդիա»» մարզական միջոցառման Արագածոտնի մարզային փուլը։
Երկու տարիքային խմբերում կայացած առաջնություններին մասնակցեցին Աշտարակ, Ապարան, Թալին, Ծաղկահովիտ համայնքների դպրոցների մեկ տասնյակից ավելի թիմեր։
1-ին տարիքային խմբի (1-3-րդ դասարաններ) մրցումներում հաղթող ճանաչվեց Ագարակի միջնակարգ դպրոցի թիմը,
2-րդ տեղը զբաղեցրեց Օհանավանի միջնակարգ դպրոցի թիմը,
3-րդ տեղը՝ Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոցինը։
2-րդ տարիքային խմբում (4-6-րդ դասարաններ)՝ Մաստարայի միջնակարգ դպրոցի թիմը,
2-րդ տեղը զբաղեցրեց Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոցը,
3-րդ տեղը՝ Ագարակի միջնակարգ դպրոցը։
1-ին տեղ զբաղեցրած 2 թիմերը Արագածոտնի մարզը կներկայացնեն մրցաշարի հանրապետական փուլում։
Շնորհավորում ենք մեր աշակերտներին և առաջիկա մարզական ստուգատեսում մաղթում հաղթանակ։