Տպել
Նորություններ
Կայքի միջնակարգ դպրոցի 2 թիմերը Արագածոտնի մարզը կներկայացնեն «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հանրապետական փուլում
21.04.2025

Ապրիլի 11-ին և 14-ին Արագածոտնի մարզում տեղի են ունեցել «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլի առաջնությունները, որտեղ միմյանց հետ ուժերն են չափել երկու տարիքային խմբերի՝ 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտները։
Երկու խմբի մրցումներում էլ առաջին տեղը զբաղեցրել են Կայքի միջնակարգ դպրոցի աշակերտները, որոնք էլ արժանացել են մրցաշարի հանրապետական փուլում մարզը ներկայացնելու պատվին։
Շնորհավորում ենք և առաջիկա մարզական ստուգատեսում մաղթում հաջողություն։