Տպել
Նորություններ
Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով գործարար աշխատաժողով
19.04.2025

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը Դիլիջանում մասնակցել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ տեղի ունեցած «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» գործարար աշխատաժողովին:
Կառավարություն-գործարար համայնք ձևաչափով անցկացված աշխատաժողովը կազմակերպվել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով լայն ընդգրկմամբ, բաց և արդյունավետ քննարկումների միջոցով բացահայտել տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրի խնդիրները, ի հայտ բերել զարգացման նոր հնարավորություններ, բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ինչպես նաև հստակեցնել բարեփոխումների առաջնահերթությունները՝ համատեղ որոշումների կայացման համար: