Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առիթով

16.04.2025

 Հարգելի՛ ոստիկաններ,

Շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի առիթով և երախտագիտություն հայտնում մեր հասարակությանն ու քաղաքացու պաշտպանությանն ուղղված ձեր ամենօրյա պատասխանատու ծառայության համար։
Ներքին գործերի նախարարության կազմում ոստիկանության դերակատարումն առանցքայիններից է, և իրավամբ, մենք շարունակաբար ականատեսն ենք լինում բարեփոխումների, որոնք մերօրյա իրականություն են բերում ոստիկանական ծառայության նոր որակ, բարեվարք ոստիկանի նոր ու վստահելի կերպար։ Մաղթում եմ, որ ամենօրյա աշխատանքի լավարկման համար իրականացվող բարեփոխումների ընթացքն անշեղ լինի։
Այսօր առանձնահատուկ շնորհավորանք եմ ուզում հղել ոստիկանական համակարգի ստեղծման և կայացման ակունքներում կարևորագույն ավանդ ունեցող մեր հարգարժան վետերաններին։
Հարգելի՛ ոստիկաններ, բոլորիդ բարի և արժանապատիվ ծառայություն եմ մաղթում։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-14 09:52:08