Տպել
Նորություններ
Նարեկացի միստիկ բանաստեղծը՝ շնորհաշատ աշակերտների մեկնաբանությամբ
15.04.2025

Օհանավանի միջնակարգ դպրոցի մի խումբ աշակերտներ օրերս հանդես եկան միջնադարյան բանաստեղծ Գրիգոր Նարեկացուն նվիրված մշակութային ցերեկույթով, որին հատուկ հրավերով մասնակցեցին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ու մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ։
Հայ վերածնության հիմնադիր Նարեկացու գլուխգործոց, մեծ ժողովրդականություն վայելող «Նարեկի» աղոթքները հնչեցին դպրոցականների սրտառուչ ներկայացմամբ։
Այսպիսով, աշակերտները ցուցադրեցին ոչ միայն «Հայոց լեզու և գրականություն» առարկայի շրջանակում սերտած իրենց գիտելիքները, այլև նոր չափորոշիչներին համապատասխան կարողունակությունները, որոնք զարգացնում են բարեկարգ ու ժամանակակից կրթական միջավայրում։
Դպրոցի շնորհալի աշակերտների փայլուն ճարտասանական հմտությունները, բեմական խոսքն ու խաղը հիացրին ներկաներին, արժանացան երկարատև ծափողջույնների ու գովեստի խոսքերի։