Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին «Վստահության բարձր վարկանիշ և արդյունավետ կառավարում» անվանակարգում շնորհվեց «The Leader-2024» մրցանակը

11.04.2025

 «Սա թիմային աշխատանքի արդյունք է, և շնորհակալություն եմ հայտնում Արագածոտնի մարզպետի աշխատակազմի յուրաքանչյուր անդամի, որի ամենօրյա ջանքերը մեկտեղվում են ընդհանուր աշխատանքի և նպատակի շուրջ և դառնում դրվատելի ցուցանիշ»,-մրցանակը ստանալիս իր շնորհակալական խոսքում ընդգծել է մարզպետը։

Նշենք, որ «The Leader-2024» մրցանակին մարզպետ Սերգեյ Մովսիսյանն արժանացել է հանրային կարծիքի ուսումնասիրության հիման վրա, «Վարկանիշ» տեղեկատվական-վերլուծական ընկերության կողմից։ Իր ակտիվ գործունեության համար Սերգեյ Մովսիսյանը ճանաչվել է վստահության բարձր վարկանիշ ունեցող և արդյունավետ կառավարում իրականացնող մարզպետ։
Մրցանակն այսօր Արագածոտնի մարզի Օհանավանի միջնակարգ դպրոցում հանդիսավորությամբ մարզպետին հանձնեց «Վարկանիշ» ընկերության պրոդյուսեր Կարինե Թուխիկյանը։ Պրոդյուսերն ընդգծեց, որ մարզի բնակիչները գոհունակություն են հայտնել երիտասարդ ու եռանդուն մարզպետի աշխատանքից և նշել, որ վերջին տարիներին բոլոր ոլորտներում ակնառու է Արագածոտնի մարզի դինամիկ զարգացումը։
Մարզպետի խոսքով՝ մրցանակը, որը հանրության գնահատանքն է իր աշխատանքին, էլ ավելի է պարտավորեցնում և մոտիվացնում նոր նշաձողեր սահմանելու։
Մրցանակաբաշխությանը հաջորդեց մշակութային ցերեկույթ՝ շնորհաշատ աշակերտների մասնակցությամբ։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-11 09:04:23