Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային շաբաթվա ավարտին ամփոփվեցին ընթացիկ աշխատանքի արդյունքները

11.04.2025

 Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ խորհրդակցության շրջանակում այսօր ամփոփեց տարբեր ուղղություններով մարզում իրականացվող աշխատանքների ընթացիկ արդյունքները։

Քաղաքաշինության, ֆինանսական, սոցիալական և առողջապահական, կրթական և այլ ոլորտներին առնչվող աշխատանքների, այս ուղղությամբ ընթացիկ ծրագրերի, առկա խնդիրների և առաջիկա անելիքների մասին զեկուցեցին ոլորտային պատասխանատուները։
Մարզպետը, արձանագրելով խնդիրները, նախանշեց դրանց լուծումներն ու տվեց համապատասխան հանձնարարականներ։
Նշենք, որ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի 2025 թ․ գործունեության եռամսյակային ցուցանիշները հանգամանալից կքննարկվեն առաջիկայում՝ մարզխորհրդի նիստում։
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-11 09:04:23