Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
07.04.2025

Թանկագի΄ ն մայրեր, կանայք, աղջիկներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ապրիլի 7-ի առիթով։
Մաղթում եմ, որ Սուրբ Աստվածածնի Ավետման տոնն իր աստվածային խորհրդով մեծ օրհնություն բերի ձեզ:
Զավակ ծնելու, դաստիարակելու և կրթելու աստվածաշնորհ առաքելության համար մենք միշտ ենք շնորհակալ ձեզ, սակայն այսօր յուրատեսակ երախտագիտության օր է։
Հատկանշական է, որ ձեզ նվիրված գարնանային այս ակնթարթը բոլորիս ոգեշնչում է ծաղկունքի, բնության գեղեցկության, պտղաբերության, արևշատության կենսատու ուժով։
Ուզում եմ, որ մեր հասարակության մեջ գերակշռեն կրթված, նպատակասլաց, առաջադեմ կանայք, որոնք մեր այսօրվա և վաղվա մրցունակ սերնդի երաշխավորն են։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ և մաղթում ծով բարիք։
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ