Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզում կայացավ «Փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» համաժողով
02.04.2025

Հայաստանի բանկերի միության կողմից կազմակերպված համաժողովին ներկա էր Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմը՝ մարզպետ Սերգեյ Մովսիսյանի գլխավորությամբ։
Ոսկեվազում տեղի ունեցած համաժողովին մասնակցում էին հայաստանյան բանկային համակարգի ներկայացուցիչները, ՀՀ կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, գործարարներ։
Ողջույնի խոսքով հանդես եկան մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։
Մարզպետն իր խոսքում նշեց, որ մեծ պատիվ է Արագածոտնի մարզում նման մեծ ձևաչափի միջոցառման ներքո ֆինանսական ոլորտի մասնագետների հյուրընկալելը և համոզմունք հայտնեց, որ բանկային համակարգը մեր պետության ամենակայացած համակարգերից մեկն է, որը նպաստում է մեր երկրում կայուն ներդրումային միջավայրի ձևավորմանը, ՓՄՁ-ների կայուն և հուսալի զարգացմանը։