Տպել
Նորություններ
Աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը
28.03.2025

Հաջորդիվ, մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների հետ Սերգեյ Կոպիրկինը եղավ Արագածոտնի մարզի Նոր Երզնկա բնակավայրում հիմնվող «VSData» տվյալների կենտրոնում: Դեսպանին ներկայացվեց նոր հիմնվող կենտրոնի առաքելությունն ու ներդրումային ծրագրի յուրահատկությունը։
Ինչպես նշեցին հիմնադիրները՝ կենտրոնն առաջարկում է նորարարական կանաչ լուծումներ հանուն կայուն ապագայի, նպատակն է ստեղծել ավելի կանաչ և արդյունավետ տեխնոլոգիական միջավայր:
Ներկայումս կառուցման փուլում գտնվող նախագիծը ներառում է կայուն պրակտիկա և առաջադեմ տեխնոլոգիաներ՝ նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը՝ միաժամանակ առավելագույնի հասցնելով արդյունավետությունը: Ծրագիրը նախատեսում է էներգիայի սպառման և ռեսուրսների կառավարման ոլորտում նոր չափանիշներ սահմանելու։
Դեսպանի այցն ամփոփվեց Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 դպրոցում՝ մշակութային միջոցառմամբ։ Դեսպանին ներկայացվեց դպրոցի աշակերտների ուսումնական հաջողությունները, ապա դպրոցականները հանդես եկան մշակութային ներկայացումներով։