Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մասնակցել է Վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստին
27.03.2025

Նիստին մասնակից են եղել Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ՏԿԵՆ փոխնախարար Վարդան Կոստանյանը, Շրջակա միջավայրի ու Էկոնոմիկայի փոխնախարարներ Տիգրան Գաբրիելյանն ու Արման Խոջոյանը, ՀՀ մարզպետները։
Քննարկվել են համայնքային սեփականություն հանդիսացող հողերի կադաստրային գնահատման կարգին, ցածր գներով հողամասերի վաճառքների կասեցմանը, աճուրդների մեկնարկային գների սահմանման ընթացակարգի վերանայմանը, հողամասերի նպատակային նշանակության փոփոխության պահին կադաստրային արժեքների առկա տարբերությունները համապատասխան համայնքների բյուջեների մուտքագրման գործընթացի վերլուծությանը վերաբերող և մի շարք այլ հարցեր։
Դիտարկվել են խնդիրների լուծման մի քանի տարբերակներ, որոնք առաջիկայում կորոշակիացվեն և կուղարկվեն Վարչապետի աշխատակազմ։