Տպել
Նորություններ
Պետական բյուջեի միջոցներով Շամիրամ եզդիական համայնքն ամբողջությամբ գազաֆիկացվում է․ Կառավարությունը հատկացրել է 336 մլն դրամ
26.03.2025

446 տնային տնտեսություն ներառող Շամիրամում գազաֆիկացման աշխատանքները ընթացքի մեջ են, այս պահի դրությամբ իրականացվում են համայնքի գազատարի սնուցման և ներքին ցանցի կառուցման աշխատանքները։
Գազաֆիկացումն իրականացվում է ՀՀ Կառավարության «Փոքր համայնքերում մեծածավալ ծրագրերի իրականացում» ծրագրով։
Նշենք, որ կապույտ վառելիքը երբևէ հասանելի չի եղել Շամիրամի բնակիչներին։
Այս մեծ ծրագրով Կառավարությունն էականորեն բարձրացնում է բնակչության կենսապայմանները։
Ծրագրի ավարտը նախատեսվում է այս ամռան սկզբին։
Հավելենք, որ վերջին տարիներին Շամիրամում սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվել են նաև ասֆալտապատման խոշոր ծրագրեր, որի արդյունքում բնակավայրի փողոցների մեծ մասը բարեկարգ են։
Լուսանկարը՝ աշխատանքների ընթացիկ արդյունքից։