Տպել
Նորություններ
«Ֆիզիկայի աշխարհ կրթահամալիրի» գործունեության մեկնարկը տրվեց «Ապագա ֆիզիկոսները» գիտամշակութային միջոցառմամբ
23.03.2025

Ծաղկահովիտի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի առաջադեմ աշակերտ Դավիթ Աբրահամյանը հիմնել է «Ֆիզիկայի աշխարհ կրթահամալիրը», որը նպատակ ունի համախմբելու գիտության ու ֆիզիկայի նկատմամբ մեծ հետաքրքրություն ունեցող աշակերտներին և երիտասարդներին։
Կրթահամալիրի գործունեության մեկնարկն ազդարարվեց այսօր՝ Աշտարակում տեղի ունեցած «Ապագա ֆիզիկոսները» խորագրով միջոցառմամբ, որի կազմակերպմանն աջակցել են Արագածոտնի մարզպետի աշխատակազմը և Ծաղկահովիտի համայնքապետարանը։
Մասնակցում էին մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, գիտության և կրթության ոլորտի ներկայացուցիչներ, աշակերտներ։
Միջոցառման ընթացքում բանախոսությամբ հանդես եկան գիտնականներ և մանկավարժներ, որոնք ներկայացրին գիտության տարբեր ճյուղերի և դպրոցական առարկաների դերն ու կարևորությունը, ընդգծեցին գրավչությունը, աշակերտներին լավ սովորելու և գիտության հետաքրքրաշարժ աշխարհը բացահատելու կոչեր արեցին։
Միջոցառման բանախոսներից էր «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը, ով ներկայացրեց «Հայասաթ-1» առաջին հայրենական արբանյակի հաջողված առաքելությունը և բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջընթացի գործում դրա դերակատարումը։
Ցերեկույթը հարստացավ մշակութային ելույթներով։
Նշենք, որ «Ֆիզիկայի աշխարհ կրթահամալիրը» իր գործունեությունն սկսել է Ծաղկահովիտ համայնքում, այն գործարկող երիտասարդները առաջիկայում հանդես կգան գիտակրթական նախաձեռնություններով։
Շնորհավորում ենք Դավիթին և նրա կենտրոնին մաղթում բարի երթ։