Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դարձի՛ր Սոցիալական Ձեռներեց

21.03.2025

 

«Դարձի՛ր Սոցիալական Ձեռներեց, զարգացրո՛ւ ՔՈ ՀԱՄԱՅՆՔԸ» ՀՀ Արագածոտնի մարզի, Աշտարակ խոշարացված համայնքի բնակիչների համար (#changemakers) հատուկ մշակված նոր կրթական ծրագիր, որը հնարավորություն կընձեռի քարտեզագրելու համայնքի ռեսուրսները և նախագծելու զարգացման նոր ծրագրեր,քայլեր, բիզնես մոդելներ, ինչպես «մեկնարկից հաջողության» հասնելու ողջ գործիքակազմն ու քարտեզը։
Կրթական ծրագիրն իրականցվում է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի համայնքապետարանի հովանավորությամբ և աջակցությամբ՝ համագործակցելով «Սոցիալական Ձեռներեցների դպրոց» միջազգային ակադեմիայի հետ։
Ծրագրի նպատակն է՝
Աշտարակ խոշորացված համայնքի բնակիչների շրջանում իրականացնել գործարարության խթանման, բնակիչների տնտեսական դերի ակտիվազման և հզորացման նպատակով կրթական ծրագիր։
Ինչպես նաև ծրագիրը կնպաստի 16-75 տարեկան բնակիչների շրջանում՝
ձեռնարկատիրական գիտելիքների, առաջնային կարիքների բավարարմանն ուղղված սեփական նախաձեռնությունների կազմակերպման հմտությունների ձևավորմանը և զարգացմանը,
համայնքի առաջնային կարիքների վեր հանման համար հատուկ մշակված գործիքների նախագշմանն ու կիրառմանը,
բնակիչների մասնակցությունը համայքնի առաջնային կարիքների վերհանման և լուծման գործընթացներում,
կտրամարդրի տեղեկատվություն՝
- ինչպե՞ս հիմնել սոցիալական ձեռներեցություն (բիզնես) և զարգացնել սեփական համայնքը,
- ինչպե՞ս համատեղել սիրելի աշխատանքը ձեռնարկատիրական գործունեության հետ,
-ինչպե՞ս դարձնել քեզ շրջապատող միջավայրը ավելի բարեկարգ՝ հիմնելով համայնքահեն և պետականամետ սոցիալական ձեռներեցություն ՁԵՐ ՄԱՐԶՈՒՄ I ՀԱՄԱՅՆՔՈՒՄ,
-ինչպե՞ս ապահովել բնապահպանական, սոցիալական, տնտեսական, մշակությաին, կրթական սոցիալական ազդեցություն (դրական փոփոխություններ)՝ բնակվելով ՔՈ սիրելի ՀԱՄԱՅՆՔՈՒՄ (ՄԱՐԶՈՒՄ)։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մասնակցելու համար ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ ունենալ գործարար ոլորտի հատուկ հմտություններ, կարողություններ կամ բիզնես գաղափարներ։
Լավագույն ՍՁ (բիզնես) գաղափարները ֆինանսավորվում են:
Ծրագիրը ճկուն է և հարմարեցված է Ձեր զբաղվածությանը։ Կարող եք մասնակցել Ձեզ հարմար ժամանակացույցով՝ առանց անձնական և աշխատանքային գործընթացներից դուրս մնալու:
Ովքե՞ր կարող են դիմել ծրագրին ՝
ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի 30 բնակավայրերի՝ Աշտարակ, Ագարակ, Աղձք, Անտառուտ, Ավան, Արագածոտն, Արուճ, Արտաշավան, Բազմաղբյուր, Բյուրական, Դպրևանք, Լեռնարոտ,Կարբի, Կոշ, Ղազարավան,
Նոր Ամանոս,Նոր Եդեսիա,Նոր Երզնկա , Ոսկեհատ, Ոսկեվազ, Սաղմոսավան, Սասունիկ, Վերին Սասունիկ, Տեղեր, Ուշի, Ուջան, Փարպի, Օհանավան, Օշական, Օրգով 16-75 տարեկան կենսախինդ բնակիչները հետևյալ տարբերակներով՝
Տարբերակ առաջին
Աշտարակի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ կրթական ծրագրին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր ՝
ընդգրկված են ընտանեկան նպաստի համակարգում և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում,
ունեն հաշմանդամության 1- ին կամ 2 -րդ խումբ,
ընտանիքներ, ովքեր ունեն հաշմադամություն ունեցող երեխաներ,
պատերազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձինք
համարվում են զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ,
2023թ․ սեպտեմբերի 17-ին ԼՂ-ից բռնի տեղահանված և Աշտարակի խոշորացված համայնքում բնակվող ընտանիքների անդամներ,
բազմազավակ (երեք և ավելի երեխա ունեցող) ընտանիքի անդամներ,
ընտանեկան բռնության ենթարկված, ամուսնալուծված անձինք, միայնակ մայրեր,
ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված միայնակ մայրեր,
63+ տարիքի անձինք, ովքեր չունեն զբաղվածություն,
Աշտարակ համայնքի հեռավոր բնակավայրերում բնակվող անձինք,
կյանքի այլ դժվարին իրավիճակում գտնվող անձինք։
Ինչպե՞ս դիմել․
Դիմելու վերջնաժամկետ՝ ապրիլի 3, 2025։
Կրթական ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար՝ լրացրե՛ք հետևյալ հայտադիմումը՝ https://forms.gle/4SU9nrzrxsH8vDm46 ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մեր կրթական ծրագրին կարող են մասնակցել հաշմանդամություն ունեցող անձինք (հասանելի կրթություն այդ թվում նաև լսողության և տեսողության խնդիրներ ունեցողների համար)։
Տարբերակ երկրորդ
Սեփական նախաձեռնությամբ և ցանկությամբ կրթական ծրագրին կարող են միանալ Աշտարակ խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերի այն բնակիչներ, ովքեր 16-75 տարեկան են, բնակվում են Աշտարակ համայնքում, կենսունակ են՝
չգիտեն ինչպես հիմնել սոցիալական ձեռնարկություն (բիզնես),
ունեն գործող կամ մեկնարկի փուլում գտնվող Սոցիալական (բիզնես) ձեռնարկություն,
ցանկանում են հիմնել նորարական գյուղատնտեսական և այլ ոլորտներում սոցիալական ձեռնարկություն (բիզնես),
ունեն հասարակական կազմակերպություններ (ՀԿ) և հիմնադրամներ,
հանդիսանում են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ (ՍՊԸ) հիմնադիրներ կամ թիմակիցներ,
հանդիսանում են անհատ ձեռնարկատերեր (ԱՁ), փակ բաժնետիրական ընկերությունների (ՓԲԸ) հիմնադիրներ,
հանդիսանում են պետական, մասնավոր և հասարակական սեկտորի տարբեր կառույցների ղեկավարներ և աշխատակիցներ:
ՍՁ կրթական ծրագրի կառուցվածքը՝ ⤵️
Շաբաթական 2-3 հանդիպում,
Յուրաքանչյուր հանդիպման տևողությունը՝ 1,5 ժամ,

Կրթական ծրագրի տևողությունը 2 ամիս ,
շաբաթական 1 տեսական և 1 պրակտիկ դաս + անհատական խորհրդատվություն,
Կրթությունն իրականացվում է հիբրիդային ձևաչափով,
Լավագույն ՍՁ/բիզնես գաղափարները ֆինանսավորվում են։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ❗️
Կրթական խմբում կընդգրկվեն առաջին և երկրորդ փուլերը հաղթահարած և բարձր միավորներ հավաքած մասնակիցները։
Ծրագրի մասնակիցները կընտրվեն գրավոր՝ թեստ, բանավոր՝ հարցազրույցի միջոցով։
(Դիմում-հայտի լրացումը պարտադիր է մինչև ս/թ ապրիլի 3-ը ներառյալ։ Թեստը և հարցազրույցը կիրականացվի ս/թ ապրիլի 5-10-ը ներառյալ)։
---- Տեղերը սահմանափակ են:
Դե՜ ինչ, եթե ցանկանում ես զարգացնել Քո համայնքը, ցանկանում ես հիմնել սեփական գործդ Աշտարակ համայնքում, ապա այս ծրագիրը Քեզ համար է, սկսի՛ր հենց հիմա՝ լրացրու հայտադիմումը

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-23 14:22:47