Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մասնակցել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի նիստին
16.03.2025

Օրերս տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը։
Նիստի օրակարգում ընդգրկված է եղել 1 հարց։
Զեկուցվող հարցը վերաբերել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին հրատապ սոցիալական աջակցության միջոցառման նախագծին։
Նախագիծը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը՝ ընդգծելով, որ սա առանձին աջակցության ծրագիր է՝ գործող մյուս ծրագրերին զուգահեռ, որից կարող են օգտվել անապահովության գնահատում անցած ԼՂ-ից բռնի տեղահանված անձիք։
Խորհրդի անդամները զեկուցվող հարցերի վերաբերյալ հայտնել են իրենց տեսակետները և առաջարկները։
Ծավալվել է հարց ու պատասխան։