Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք Ապարանը հանդիսավորությամբ ստանձնեց տիտղոսը

14.03.2025

 Երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը, ԿՄՍ վարչության պետ Գալուստ Թադևոսյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ, մարզի բնակիչներ և հյուրեր։

Միջոցառման ընթացքում մասնակիցները ծանոթացան Ապարան համայնքի երիտասարդական, հասարակական, մշակութային տարբեր կառույցների ու Ապարանի արվեստի դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդեսին:
Շնորհավորական խոսքով հանդես եկավ նախարար Ժաննա Անդրեասյանը․ «Մթնոլորտը, որով մեզ դիմավորեցին համայնքային տարբեր կառույցների երիտասարդ ներկայացուցիչները, ցույց է տալիս, որ ընտրությունը ճիշտ է կատարվել: Կարևոր է, որ մենք խոսում ենք ոչ թե մեկ դահլիճում անցկացվող միջոցառման, այլ ամբողջ քաղաքում տիրող տրամադրության և միջավայրի մասին, որը տարվա ընթացքում ավելի է խտանալու տարբեր միջոցառումների և իրադարձությունների շնորհիվ: Վստահ եմ՝ թե՛ համայնքի, թե՛ նախարարության կողմից իրականացվող միջոցառումներն ամփոփելիս արձանագրելու ենք՝ Ապարանում երիտասարդական կյանքի մասնակցության որակն էապես փոխվել է»։
Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը՝ վստահություն հայտնելով, որ առաջիկայում Ապարանը որպես երիտասարդական մայրաքաղաք ներկայանալու է նորովի, համախմբող ու հետաքրքրական նախաձեռնություններով։
Միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարության և Ապարանի համայնքապետարանի միջև կնքվեց հուշագիր, որի նպատակն է խթանել Ապարան համայնքի երիտասարդական կյանքի ակտիվացումը, աջակցել երիտասարդների նախաձեռնություններին, նպաստել ենթակառուցվածքների զարգացմանը և երիտասարդական կազմակերպությունների ծրագրերի իրականացմանը։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-23 14:22:47