Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

08.03.2025

  Սիրելի՛ կանայք, աղջիկներ, տատիկներ, քույրեր,

Ընդունեք ջերմագույն շնորհավորանքներս Կանանց միջազգային տոնի առիթով։
Ուզում եմ, որ միշտ արևշատ մնաք և ձեր ջերմությունն ու դրական էներգիան շարունակեք փոխանցել շրջապատին։
Կինը միշտ եղել ու մնում է իմաստության, աշխատասիրության, նվիրումի, ստեղծարարության և սիրո վարար աղբյուր։
Ամեն տարի ես առավել մեծ ուրախությամբ եմ արձանագրում, որ հասարակության մեջ կնոջ դերն ընդլայնվում է, դրա հետ կապված կարծրատիպերը կոտրվում են։ Անկասկած, կնոջ ստեղծող ձեռքերով մենք դեռ շատ հաջողություններ ենք կերտելու։
Ձեզ քաջառողջություն ու մեծ եռանդ եմ մաղթում, շարունակեք ձեր ոգեշնչող ներկայությամբ կյանքին վառ գույներ բերել ու այն առավել գեղեցիկ դարձնել։
Շնորհավոր Մարտի 8:
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-23 14:22:47