Տպել
Նորություններ
Ճանաչողական այց Ազգային ժողով
05.03.2025

Ոսկեհատի Խրիմյան Հայրիկի անվան միջնակարգ դպրոցի մի խումբ աշակերտներ և Սաղմոսավանի «Ծաղկունք» թատերախմբի սաները երեկ հյուրընկալվել են ՀՀ Ազգային ժողովում։ Նրանք օթյակից հետևել են ԱԺ նիստին, այցելել են ԱԺ գրադարան և թանգարան, ապա հանդիպում են ունեցել պատգամավորներ Արսեն Թորոսյանի և Սոնա Ղազարյանի հետ։
Արագածոտնի մարզի պատանիները ճանաչողական այցի ընթացքում ծանոթացել են երկրի օրենսդիր մարմնի գործունեությանը, պատկերացում ձևավորել ՀՀ վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ։
Պատգամավորների հետ հանդիպմանը դպրոցականներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել, որոնք վերաբերել են կրթական բարեփոխումներին, ինչին ի պատասխան, ԱԺ ներկայացուցիչները պարզաբանումներ են արել։