Տպել
Նորություններ
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» խաղերի համայնքային փուլն Արագածոտնում ամփոփվել է, հայտնի են մարզային փուլի մասնակից թիմերը
03.03.2025
Փետրվարի 19-26-ն անցկացված խաղերի համայնքային փուլում 1-3-րդ տեղերը գրաված դպրոցների թիմերն ուժերը կչափեն մարզային փուլում։
Այսպիսով, մարզային փուլ են անցել՝
Աշտարակ համայնք
10-12 տարեկաններ- Մուղնիի, Աշտարակի թիվ 3 և Աշտարակի թիվ 2 հիմնական դպրոցներ:
13-15 տարեկաններ- Աշտարակի թիվ 3 և Աշտարակի թիվ 2 հիմնական դպրոցներ և Նոր Ամանոսի միջնակարգ դպրոց:
Ապարան համայնք
10-12 տարեկաններ- Ապարանի թիվ 1 հիմնական դպրոց
13-15 տարեկաններ- Քուչակի, Շենավանի, Եղիպատրուշի միջնակարգ դպրոցներ:
Թալին համայնք
10-12 տարեկաններ- Արագածավանի թիվ 2 միջնակարգ դպրոց,
Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոց
13-15 տարեկաններ- Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոց։
Շնորհավորում ենք մարզային փուլ անցած թիմերին և մաղթում հաջողություն։


