Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզից 2 աշակերտ հաղթել է ընթերցանության օլիմպիադայում․ հաղթողներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը
20.02.2025

Այս տարի առաջին անգամ 5-րդ և 6-րդ դասարանցիների շրջանում կազմակերպվել է ընթերցանության օլիմպիադա` «Մայրենի» առարկայի շրջանակում։
Արագածոտնի մարզի երկու աշակերտներ՝
Ներքին Սասնաշենի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանից Միլենա Սաֆարյանը,
Օհանավանի միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանից Ինա Նիկողոսյանը
ստացել են ամենաբարձր միավորները և ճանաչվել մարզում օլիմպիադայի հաղթողները։
Նրանք ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանի կողմից երեկ պարգևատրվել են՝ Գիրք նվիրելու օրվա շրջանակներում մասնակցելով նաև գրական ցերեկույթի։
Նշենք, որ Հայաստանում առաջին անգամ անցկացված օլիմպիադայի նպատակն է եղել ընթերցանությունը մասսայական դարձնելը, դպրոցականների կարողությունները զարգացնելը։
Շնորհավորում ենք մեր շնորհալի աշակերտներին և մաղթում նոր հաջողություններ։