Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշտարակ համայնքին կվերադարձվի 4 հա մակերեսով հողամաս

18.02.2025

 Դատարանը բավարարել է Արագածոտնի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Աշտարակ համայնքին կվերադարձվի Արագածոտնի մարզի Օրգով համայնքի գյուղատնտեսական նշանակության 4 հա մակերեսով հողամասը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2024 թվականի մարտի 21-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել հայցադիմում՝ ընդդեմ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի՝ 4 հա մակերեսով հողամասի օտարման աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով:
«Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունվարի 13-ի վճռով՝ Դատախազության հայցը բավարարվել է, անվավեր է ճանաչվել Օրգով համայնքի կողմից 2005 թվականի ապրիլի 25-ին կազմակերպված՝ 4 հա մակերեսով հողամասն օտարելու վերաբերյալ աճուրդը»,- ասված է հաղորդագրությունում:
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-23 15:13:29