Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անկախ եղանակային պայմաններից՝ Արագածոտնի մարզում ակտիվորեն շարունակվում են պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքները

07.02.2025

 Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր համայնքային այցերի շրջանակում Թալին համայնքում էր։ Համայնքապետ Տավրոս Սափեյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի մի խումբ պաշտոնատար անձանց հետ մարզպետը ստուգայցեր կատարեց մի քանի բնակավայրերում՝ հետևելով պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։

Առաջին կանգառը Ներքին Սասնաշենի նոր կառուցվող միջնակարգ դպրոցի շինհրապարակում էր։ 288 տեղ հզորությամբ ժամանակակից ստանդարտներով նոր դպրոցը կառուցվում է ՀՀ Կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրով։ Ընդհանուր բյուջեն շուրջ 2 մլրդ դրամ է, նախատեսվում դպրոցը շահագործման հանձնել 2026թ․։
Մարզպետը զրուցեց շինարարի հետ՝ քննարկելով խնդիրներն ու հորդորելով սահմանված ժամկետներում աշխատանքները շատ բարձր որակով իրականացնել։
Դիտարկվող հաջորդ օբյեկտները 2024 թ․ սուբվենցիոն ծրագրերով Թալին քաղաքում և Կաթնաղբյուր բնակավայրում հիմնանորոգվող մանկապարտեզներն էին։ Դրանց հիմնանորոգման ընդհանուր բյուջեն կազմում է 526 մլն 358 հազ դրամ, որից 70%-ը ներդնում է ՀՀ Կառավարությունը, իսկ 30%-ը՝ համայնքը։ Շինարարները մարզպետի և համայնքապետի հետ զրույցում նշեցին, որ նոր մանկապարտեզներն ունենալու են ժամանակակից ենթակառուցվածքներ, լողավազան, նախադպրոցական կրթության կազմակերպման համար գունեղ ու գրավիչ միջավայր։
Հավելենք, որ Թալին համայնքում 2024 թ․ սուբվենցիոն ծրագրով ևս 2 մանկապարտեզ է հիմնանորոգվում և ևս 2-ը պետական ծրագրով նախատեսվում է կառուցել։
Այսօրվա ստուգայցերի ընթացքում մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ընդգծեց՝ նախադպրոցական և դպրոցական կրթական միջավայրի արդիականացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացումը պետության առաջնահերթություններից է, և ծավալուն բարեփոխումներն ուղղված են Հայաստանում կրթության որակի բարձրացմանը, ոստիև, դպրոցների և մանկապարտեզների կառուցման աշխատանքերի որակը միշտ կիզակետում են։
Համայնքային այցերը շարունակական են։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-03 17:56:20