Նորություններ
Ընթանում է դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլը
06.02.2025

Հունվարի 20-ից փետրվարի 12-ը դպրոցականների համար կարևոր ստուգատես է, նրանք միմյանց հետ ուժերն են չափում առարկայական օլիմպիադայի մարզային փուլում։
Այսօր Աշտարակում տեղի ունեցավ «ՆԶՊ» առարկայի օլիմպիադայի մարզային փուլը։
Նշենք, որ Հանրապետական փուլը կմեկնարկի շուտով՝ փետրվարի 15-ին, այս պահի ընթացիկ արդյունքով արդեն ուրվագծվում է Արագածոտնի մարզի 3 տասնյակից ավելի դպրոցականների մասնակցությունը հանրապետական ստուգատեսին։
Օլիմպիադայի մասնակիցներին մաղթում ենք հաջողություն և բարձր արդյունքներ։