Նորություններ
Այսօր տեղի ունեցած քաղաքացիների ընդունելությանը մասնակցեց 17 քաղաքացի
04.02.2025

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր իր աշխատավայրում քաղաքացիների ընդունելության օրվա շրջանակում առանձնազրույցներ ունեցավ Արագածոտնի մարզի բնակիչների հետ, որի ընթացքում լսեց և արձանագրեց նրանց խնդիրները, ապա ընթացք տվեց դրանց լուծմանը։
Ընդունելությանը ներկա էին նաև Արագածոտնի մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ղեկավարներ և մասնագետներ, որոնք մարզպետից հանձնարարականներ ստացան՝ քաղաքացիների խնդիրների լուծման ուղղությամբ։
Բարձրաձայնված հարցերի գերակշիռ մասը վերաբերում էին սոցիալական և աշխատանքային ոլորտներին։
Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ մարզպետ Սերգեյ Մովսիսյանի մոտ ընդունելությանը կարող եք մասնակցել նախապես հերթագրվելով, հեռախոսահամար՝ (0232) 3 24 64: