Նորություններ
Պետության կողմից առաջին անգամ ներդրվել է ջրծաղիկի դեմ պատվաստումը
04.02.2025

Հունվարի 31-ից մեկնարկել է ջրծաղիկի դեմ պատվաստումների իրականացման գործընթացը` փուլային եղանակով։
Հանրապետության առողջության առաջնային պահպանման կազմակերպություններն արդեն իսկ ապահովված են ջրծաղիկի դեմ ԱՀԿ նախաորակավորում ունեցող պատվաստանյութով։
Առաջին փուլով պատվաստումներն իրականացվելու են 2023 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծնված և 12 ամսականը լրացած երեխաների շրջանում, ովքեր չունեն փաստագրված ջրծաղիկի դեմ պատվաստումային կարգավիճակ կամ ջրծաղիկով հիվանդացման փաստ։
Ջրծաղիկը հնարավոր է կանխարգելել առկա անվտանգ ու արդյունավետ պատվաստանյութի շնորհիվ:
Թեմայի մասին սույն տեսանյութում առավել մանրամասն պարզաբանումներ են ներկայացնում ոլորտի մասնագետները՝ https://www.youtube.com/watch?v=H8hLJv34NU4&t=193s