Նորություններ
2025 թ․ մարզխորհրդի առաջին նիստում ըստ ոլորտների քննարկվեցին նախորդ տարվա վերջնարդյունքներն ու այս տարի մեկնարկած աշխատանքների ընթացքը
29.01.2025

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի նախագահությամբ, օրակարգային 8 հիմնական հարցերի քննարկմամբ այսօր տեղի ունեցավ մարզխորհրդի՝ 2025 թ․ առաջին նիստը։
Ողջունելով Արագածոտնի մարզխորհրդի անդամներին և գործընկերներին՝ մարզպետը նախ ներկայացրեց ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության պետ, գնդապետ Ռաֆիկ Բոխյանին և նրան արդյունավետ աշխատանք մաղթեց։
Օրակարգում ներառված առաջին 2 հարցերի շրջանակում զեկուցեց Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Նորայր Գալստյանը։ Մասնավորապես, «Մարզի համայնքների 2024թ. սեփական եկամուտների կատարման վերաբերյալ» և «2025թ. համայնքների բյուջեների կազմման գործընթացի վերաբերյալ» հարցերին անդրադարձում ֆինանսական վարչության պետը նախ ամփոփեց նախորդ տարում մարզի 8 համայնքների սեփական եկամուտների հավաքագրման պատկերը՝ ընդգծելով, որ ընդհանուր առմամբ ցուցանիշները գոհացնող են, խնդիր է արձանագրվել միայն Ծաղկահովիտ համայնքում, և այն լուծելու ուղղությամբ մարզպետի կողմից տրվել է համապատասխան հանձնարարական։
Վերջին թարմացումը՝ 2025-04-23 15:13:29