Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզի զինվորական կոմիսարիատը ճանաչվել է ՀՀ ՊՆ լավագույն կոմիսարիատ․ կայացավ ձմեռային զորակոչի արդյունքներն ամփոփող նիստը
27.01.2025

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի նախագահությամբ այսօր մարզային զորակոչային հանձնաժողովի նիստում քննարկվեցին ձմեռային զորակոչի արդյունքները։
Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Սուրեն Մեջլումյանը զեկուցեց զորակոչի կազմակերպման գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն ամփոփվում է գոհացնող արդյունքներով։
Զինվորական կոմիսարը հայտնեց, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից Արագածոտնի մարզի զինվորական կոմիսարիատը ճանաչվել է ՀՀ ՊՆ լավագույն կոմիսարիատ, ինչը միասնական ջանքերի ու համագործակցային աշխատանքի արդյունքն է։