Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզում շահագործման է հանձնվել Թաթուլ-Կանչ-Հակո բնակավայրերն իրար կապող 12 կմ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհը
21.01.2025

Ճանապարհը հիմնանորոգվել է 2024 թվականին՝
ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Ծրագրի ընդահուր արժեքը 1 մլրդ 335 մլն դրամ է։
Ճանապարհը տասնամյակներ շարունակ չէր նորոգվել, այն միմյանց է կապում մի քանի գյուղեր, ունի սոցիալ-տնտեսական կարևոր նշանակություն։
Նշենք, որ Կանչ և Հակո բնակավայրերը եզդիաբնակ են, ներառված են եզդիական Արևուտ համայնքում։