Տպել
Նորություններ
Կայացավ մարզային զորակոչային հանձնաժողովի 2025 թ․ առաջին նիստը․ քննարկման առանցքում ձմեռային զորակոչն էր
08.01.2025

Արագածոտնի մարզպետ, Արագածոտնի մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Սերգեյ Մովսիսյանի և հանձնաժողովի անդամների մասնակցությամբ այսօր կայացավ հանձնաժողովի՝ տարվա առաջին նիստը։
Նիստում քննարկվեցին հունվարի 7-ին մեկնարկած ձմեռային զորակոչի կազմակերպմանն առնչվող հարցեր, որոնց վերաբերյալ զեկուցեց ՀՀ ՊՆ ՀԶԿ Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Սուրեն Մեջլումյանը։ Արձանագրված խնդիրների ուղղությամբ մարզպետը տվեց հանձնարարականներ։