Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Թող 2025-ին մեր երկիրն իր շրջապտույտը կատարի խաղաղության ու մեծ առաջընթացի աստեղափայլ ուղեծրով

31.12.2024

 Սիրելի՛ հայրենակիցներ,

Ամանորի և Սուրբ Ծնունդի առիթով ձեզ եմ հղում իմ սրտագին շնորհավորանքը, որում ծրարված է նորի հանդեպ լուսավոր հույս ու հավատ։
Տարեմուտին բոլորս ենք սպասում գեղեցիկին, բարուն, վսեմին, և վստահաբար, հրաշքի սպասումը բոլորիս է ընծայում երջանիկ ու ապրեցնող ակնթարթներ։ Նոր տարին մեր մտքում կամրջում է անցյալն ու ներկան, ամփոփում ձեռքբերումներն ու բացթողումները, դարձնում մեզ խոհական, մեր միտքն ու հոգին լցնում ավելիին ձգտելու և ավելին անելու եռանդով։
Անշուշտ, բացի անձնական երազանքներից, մեր թևավոր երազանքները կապվում են Հայաստանի Հանրապետության, մեր ժողովրդի բարօրության ու համամարդկային խաղաղության հետ։
Մեր պետությունը մեր մեծ ընտանիքն է, որը բոլորիս միավորում է ընդհանուր նպատակներով։ Եվ ուզում եմ, որ նոր տարում մենք համակվենք Հայաստանն օր առաջ հզոր դարձնելու նվիրական իղձով, սրտացավ աշխատելու կամքով, մերձավորի հանդեպ սիրով ու բարությամբ, միմյանց հանդեպ հանդուրժողականությամբ ու կամեցողությամբ։
Թող 2025-ին մեր երկիրն իր շրջապտույտը կատարի խաղաղության ու մեծ առաջընթացի աստեղափայլ ուղեծրով։
Նոր տարին ավետող ղողանջների ներքո թող բոլորիդ օջախները լցվեն սիրով, ներդաշնակությամբ, առողջությամբ ու խրոխտ լավատեսությամբ։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-03 17:56:20