Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց

27.12.2024

 Մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ քննարկվեցին 2024 թ․ աշխատանքի արդյունքները։

Ողջունելով ներկաներին, մարզպետը նշեց, որ ընդհանուր առմամբ, 2024 թ․ ցուցանիշները խոսում են այն մասին, որ ըստ ոլորտների անցնող տարվա սկզբին նախանշված արդյունքը ստացվել է։
Ոլորտային պատասխանատուները զեկուցումներ ներկայացրին ֆինանսական, գյուղատնտեսական, քաղաքաշինության, կրթության, առողջապահության, սոցիալական, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման և այլ ուղղություններով իրականացված տարեկան ցուցանիշների, ինչպես նաև ընթացիկ արդյունքների վերաբերյալ։ Հընթացս մարզպետ Սերգեյ Մովսիսյանն արձանագրեց խնդիրները և ըստ այդմ հանձնարարականներ տվեց։
Ամփոփելով նիստը՝ մարզպետը վստահություն հայտնեց, որ մարզպետի աշխատակազմը 2025 թվականին շարունակելու է արդյունավետ աշխատել, նոր եռանդով է ստանձնելու մարզում պետական քաղաքականության իրականացման գործը։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-20 18:35:30