Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մասնակցել է ՏԿԵՆ-ում կայացած խորհրդակցությանը

13.12.2024

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը, որի օրակարգում ընդգրկված են եղել մի շարք հարցեր։

Նախ քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի կատարման ընթացքը, կատարողական ցուցանիշները, ինչպես նաև 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի ամբողջական փաթեթների ներկայացման պահանջի կատարման հետ կապված աշխատանքային հարցեր:
Քննարկվել է նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները, նախարարության ֆինանսական ոլորտի պատասխանատուները ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին զեկուցել են այս տարվա ցուցանիշները:
Նախարարը հանձնարարել է քայլեր ձեռնարկել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ:
Օրակարգային վերջին հարցով քննարկվել է թափառող կենդանիների վերաբերյալ օրենսդրական նոր նախաձեռնությունը։
Նախաձեռնության հեղինակ, պատգամավորներ Մերի Գալստյանը, Արուսյակ Մանավազյանն ու Ծովինար Վարդանյանը ներկայացրել են օրենքի նոր նախագիծը, առաջարկվող կարգավորումները, որոնք պետք է լուծում տան թափառող շների խնդրին ամբողջ հանրապետությունով։
Նախագծի շուրջ ծավալվել է շահագրգիռ քննարկում, գույքագրվել են խնդիրները:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-03 17:56:20