Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը հուշանվերներ և պատվոգրեր հանձնեց դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում հաջողություններ գրանցած աշակերտներին

12.12.2024

 Ավանդույթի համաձայն, հանրապետության մասշտաբով հաջողություններ արձանագրած դպրոցականներին և նրանց տնօրեններին հյուրընկալեց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։

Մարզպետը ողջունեց աշակերտների առաջադիմությունն ու նշեց, որ սովորելը նրանց ամենամեծ առաքելությունն է, և ուրախալի է, որ նրանք մեծ ջանք ու եռանդ են ներդնում այն լավագույնս իրականացնելու համար։
«Ես հպարտանում եմ ձեզնով։ Ձեր աշխատասիրությամբ ու գիտելիք ամբարելու մեծ կամքով դուք պատվով եք ներկայացնում մեր մարզը»,-ասաց մարզպետն ու հետաքրքրվեց աշակերտների մասնագիտական կողմնորոշմամբ։ Պատանիների հետ զրույցի ընթացքում մարզպետը նրանց առաջարկեց ներկայացնել մարզի զարգացման իրենց տեսլականը, հանդես գալ գաղափարներով, պատասխանեց կրթական, մշակութային և այլ ոլորտների վերաբերյալ աշակերտների հարցերին։
Մարզպետը շնորհակալություն հայտնեց նաև օրինակելի աշակերտների ուսուցիչներին և դպրոցի տնօրեններին, ծնողներին, այնուհետև հանձնեց անվանական հուշանվերներն ու շնորհակալագրերը։
Ներկայացնում ենք առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում հաջողություններ արձանագրած աշակերտներին
1․ Սոֆի Շահնազարյան, Գեղարոտի միջնակարգ դպրոց, «ՀԵՊ» առարկայից արժանացել է 2-րդ կարգի դիպլոմի։
2․Դերենիկ Հակոբյան, Նորաշենի միջնակարգ դպրոց, «Քիմիա» առարկայից արժանացել է 2-րդ կարգի դիպլոմի։
3․Լևոն Արսենյան, Օշականի միջնակարգ դպրոց, «Հայոց լեզու» առարկայից արժանացել է 2-րդ կարգի դիպլոմի։
4․ Անի Բաղդասարյան, Կարինի միջնակարգ դպրոց, «Հայ գրականություն» առարկայից արժանացել է 3-րդ կարգի դիպլոմի։
5․ Գառնիկ Արշակյան, Նոր Երզնկայի միջնակարգ դպրոց, «Պատմություն» և «ՀԵՊ» առարկաներից արժանացել է 3-րդ կարգի դիպլոմների։
6․ Նարե Կուրղինյան, Նորաշենի միջնակարգ դպրոց, «Քիմիա» առարկայից արժանացել է 3-րդ կարգի դիպլոմի և «Հայոց լեզու» առարկայից՝ գովասանագրի։
7․ Դավիթ Մարուքյան, Ապարանի թիվ 2 հիմնական դպրոց, «Հայ գրականություն» առարկայից արժանացել է գովասանագրի։
8․ Մարի Հովհաննիսյան, Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոց, «Հայոց լեզու» առարկայից արժանացել է գովասանագրի։
9․ Հասմիկ Մարտիրոսյան, Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոց, «Ֆրանսերեն» առարկայից արժանացել է գովասանագրի։
Շնորհավորում ենք և մաղթում ուսումնական նորանոր հաջողություններ։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-13 18:19:20