Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Աղետներին դիմակայության օր»

11.12.2024

 ՀՀ ՆԳՆ փրկարարական ծառայության և ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցության շրջանակում Աշտարակի համայնքապետարանում կազմակերպվել էր «Աղետներին դիմակայության օր» խորագրով աշխատաժողով՝ նվիրված 1988 թվականի աղետալի երկրաշարժի 36-րդ տարելիցին։

Բանախոսները ՆԳՆ փրկարարական ծառայության մասնագետներն էին, որոնք հանդես եկան աղետների ժամանակ գրագետ և ինքնապաշտպանական վարք դրսևորելու վերաբերյալ տեղեկատվությամբ, պատասխանեցին մասնակիցների հարցերին։
Աշխատաժողովին մասնակից էին ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակզմի ԿՄՍ վարչության ներկայացուցիչներ, համայնքապետարանների համապատասխան ոլորտի պատասխանատուներ, մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների, ինչպես նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններ և այլ ներկայացուցիչներ։
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-03 17:56:20