Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին հանձնվեց Ապարանին

11.12.2024

 Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գալուստ Թադևոսյանը, տեղական իշխանությունների, Ապարան համայնքի ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

Արթուր Մարտիրոսյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց Գավառ համայնքի ղեկավարությանը, համայնքապետարանի ողջ անձնակազմին, հասարակական և երիտասարդական կառույցների ներկայացուցիչներին՝ ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսը պատվով կրելու, երիտասարդների կողքին լինելու և ծրագրին համահունչ՝ մարզամշակութային հագեցած միջոցառումներ անցկացնելու համար:
Փոխնախարարը հույս հայտնեց, որ 2025 թվականին Ապարանը ևս պատվով է կրելու երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսը՝ իր շուրջը համախմբելով հայ երիտասարդությանը։
ԿՄՍ վարչության պետ Գալուստ Թադևոսյանն իր խոսքում նշեց, որ Ապարանը պատրաստվում է գալիք տարում բազմաբովանդակ ու բազմաժանր միջոցառումների շրջանակում ամրապնդել մեր երիտասարդների կապերն ու համագործակցությունը։
Միջոցառմանը տեղի ունեցավ
«Իմ հին ու նոր Բայազետ» երգի պրեմիերան՝ ՀՀ վաստակավոր արտիստ Լեյլա Սարիբեկյանի կատարմամբ:
Կհանդիպենք 2025 թվականին՝ երիտասարդական Ապարանում։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-03 17:56:20