Տպել
Նորություններ
Աշխատանքային երկուշաբթին մեկնարկեց խորհրդակցությամբ
25.11.2024
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր հերթական խորհրդակցությունն անցկացրեց՝ քննարկելով աշխատանքային տասնյակ հարցեր։
Աշխատակազմի ղեկավարության ներկայացուցիչների և ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ նիստում մարզպետը ներկաների ուշադրությունը հրավիրեց կատարվող աշխատանքների ընթացքում արձանագրված խնդիրների վրա, այնուհետև ըստ ոլորտների տվեց հանձնարարականներ՝ հորդորելով ուշադրության կենտրոնում պահել ինչպես աշխատանքի որակը, այնպես էլ սահմանված վերջնաժամկետը։
Մարզպետն ընդգծեց հատկապես այն ծրագրերի վերջնաժամկետների պահպանման կարևորությունը, որոնց ավարտը նախատեսվում է տարեվերջին։
Նիստի երկրորդ հատվածը վերաբերում էր ներքին կարգապահական հարցերին, որոնց առնչությամբ ևս մարզպետի կողմից տրվեցին խիստ հանձնարարականներ։
Ամփոփելով նիստը՝ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը աշխատակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանքային շաբաթ։