Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այցելել է Թալինի ԲԿ, ծանոթացել շինաշխատանքների ընթացքին և ակնաբուժական կենտրոնի գործունեությանը

20.11.2024

 Լիովին նոր միջավայրում, ամիսներ անց՝ 2025 թ․, բժշկական կենտրոնը բուժառուներին կմատուցի նոր որակի ծառայություններ։

Ավարտին են մոտենում Կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող վերակառուցման աշխատանքները, որոնք այս պահի դրությամբ կատարված են ավելի քան 85 %-ով։
Շինարարական աշխատանքներին տեղում հետևելու նպատակով այսօր աշխատանքային այցով ԲԿ-ում էր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։ Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի, ԲԿ տնօրեն Ազատ Ղուկասյանի հետ շրջայցի ընթացքում մարզպետը դիտարկեց կատարված աշխատանքները, հետաքրքրվեց խնդիրներով, տվեց հանձնարարականներ։
Մարզպետը եղավ նաև Թալինի ԲԿ-ի ակնաբուժական կենտրոնում, որտեղ արդեն մեկ ամիս է՝ կատարվում են աչքի վիրահատություններ, աշխատում է ակնաբուժական հմուտ թիմ։
Բուժանձնակազմի հետ զրույցում Սերգեյ Մովսիսյանն ընդգծեց, որ ողջ մարզում Թալինի բժշկական կենտրոնի ակնաբուժական կենտրոնը միակն է, որտեղ նոր սերնդի սարքավորումներով վիրահատություններ են իրականացվում և պետք է արվի ամեն ինչ, որ մեր քաղաքացիները ստանան բարձր որակի և վստահելի ծառայություն։
ԲԿ տնօրեն Ազատ Ղուկասյանի հաղորդմամբ՝ շուրջ երկու ամսում արդեն 40-ից ավելի աչքի վիրահատություններ են կատարվել, բոլորն էլ հաջող արդյունքներով։
Վիրահատությունները կատարվում են թե՛ պետպատվերի շրջանակում, թե՛ վճարովի հիմունքներով։
Հիշեցնենք, որ Թալինի ԲԿ-ում ակնաբուժական կենտրոնը հիմնվել է 2023 թ․ ապրիլին՝ Հայկական ակնաբուժական նախագծի միջնորդությամբ և ամերիկյան դոնոր կազմակերպության աջակցությամբ։ Այն հավակնում է դառնալու մարզում առաջատարը։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-03 17:56:20