Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի շնորհավորական ուղերձը Ուսանողության միջազգային օրվա առիթով
17.11.2024

Սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ Ուսանողության միջազգային օրվա առիթով և իմ սրտի անկեղծ բարեմաղթանքներն եմ հղում ձեզ։
Ուսանող լինելը երիտասարդական ավյունով լի այն երանելի կարգավիճակն է, որում գերակա է ուսումը, նպատակը, մեծ հավատն ապագայի հանդեպ։
Երիտասարդ հասակում մենք անշեղորեն հավատում ենք, որ առջևում մի նոր լուսավոր սկիզբ է, և այդ գեղեցիկ հավատն է, որ յուրաքանչյուրիս մղում է նոր, ստեղծարար ծրագրեր կառուցելու, բարության լույսով լցվելու, հորիզոններ նվաճելու։
Ես ուզում եմ, որ կրթվելու, զարգանալու, մրցունակ մասնագետ դառնալու ձեր այսօրվա հաստատակամությունը վաղը մեր երկրին պետականամետ, մտածող, նորարար կադրեր տա և վստահ եմ, որ վաղը դուք արժանիորեն շարունակելու եք երկիր շենացնելու մեր գործը։
Անտարակույս, գիտելիք ձեռք բերելու այսօրվա ձեր մեծ ձգտումը դառնալու է այն կարևոր սյունը, որի հիման վրա իր նորանոր հաջողություններն է կառուցելու Հայաստանի Հանրապետությունը, նրա քաղաքացին ու ժողովուրդը։
Զինվե՛ք աշխատասիրությամբ, եղե՛ք նպատակասլաց, երազկոտ ու համարձակ և անշուշտ, կարճ ժամանակ անց կյանք կառնեն ձեր ամենահավակնոտ երազանքները։
Շնորհավոր Ուսանողության օր։
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ
ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ