Տպել
Նորություններ
Մարզպետը ներկա գտնվեց «Մայլեռ» լեռնադահուկային համալիրի նոր՝ տասը տեղանոց հոնդոլային տեսակի ճոպանուղու փորձարկմանը
14.11.2024

Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղուպատրուշ բնակավայրում հիմնված «Մայլեռ» լեռնադահուկային համալիրում Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի մասնակցությամբ փորձարկվեց նոր ճոպանուղին։
Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի, «Մայլեռ Մաունթին Ռեզորթ»-ի հիմնադիր Տիգրան Հարությունյանի հետ մարզպետը հետևեց ճոպանուղու փորձարկման աշխատանքներին։
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը շնորհավորեց ներդրումային ծրագրի ղեկավարին և «Մայլեռի» ամբողջ թիմին՝ ևս մեկ բաղադրիչով ընդգրկուն ծրագիրն իրագործելու առիթով և վստահություն հայտնեց, որ «Մայլեռ» լեռնադահուկային բազմաֆունկցիոնալ համալիրը դառնալու է տարածաշրջանի ամենամրցունակ ու ժամանակակից կենտրոններից մեկը, որը տարվա բոլոր եղանակներին Արագածոտն է բերելու մեծաթիվ այցելուներ ու օտարերկրյա զբոսաշրջիկներ, ինչը առանցքային դեր է ունենալու տնտեսական աննախադեպ ակտիվություն ապահովելու, որպես զբոսաշրջային մարզ վերադիրքավորվելու հարցում։