Տպել
← Վերադառնալ ցուցակին
Նորություններ
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանի նախաձեռնությամբ Աշտարակի թիվ 2 դպրոցում բազմաֆունկցիոնալ բացօթյա մարզադաշտ է կառուցվել
12.11.2024

Շուրջ 22 մլն դրամի ներդրմամբ Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցի բակում կառուցվել է նոր ստանդարտներին համապատասխան մարզադաշտ, որը նախատեսված է մի քանի՝ ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ սպորտաձևերի համար։ Մարզադաշտը կահավորված է գիշերային լուսավորությամբ, ինչը այն կիրառելի է դարձնում նաև երեկոյան ժամերին։
Նախաձեռնության հեղինակ, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի մասնակցությամբ այսօր հանդիսավորությամբ կայացավ մարզադաշտի բացումը։
Շնորհավորանքի խոսքում մարզպետն ընդգծեց, որ ի թիվս մարզում իրականացվող դպրոցաշինական ծրագրերի, սա ևս նպատակ ունի կրթական միջավայրն արդիականացնելու և ժամանակակից ստանդարտներին համապատասխան կրթություն ապահովելու։
Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին:
Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-23 16:52:05
Վերջին թարմացումը՝ 2025-04-23 16:52:05