Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հաղթանակը նվիրելով 44-օրյա պատերազմի հերոսներին

11.11.2024

 Աշտարակի մանկապատանեկան մարզադպրոցի նախաձեռնությամբ նոյեմբերի 9-10-ը Աշտարակում անցկացվեց ըմբշամարտի հանրապետական բաց առաջնություն՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին։

Մրցաշարին ՀՀ բոլոր մարզերից և Երևանից մասնակցեցին 200 մարզիկներ՝ 46 թիմերի կազմում։
Աշտարակի մանկապատանեկան մարզադպրոցի սան Արթուր Մկրտչյանը (Կոշ բնակավայրից) 75 կգ քաշային կարգում զբաղեցրեց 1-ին հորիզոնականը, մարզիչը Գևորգ Մկրտչյանն է։
12 տարբեր քաշային կարգերում, Արթուր Մկրտչյանից բացի, 1-ին տեղերը զբաղեցրին՝
Ռուբեն Կոջոյանը (32 կգ, Երևան)
Ալեքս Ղազարյանը ( 35 կգ, Մասիս)
Գոռ Ավետիսյանը (38 կգ, Ջրվեժ)
Արտավազդ Խոսրովյանը (41 կգ, Երևան)
Գեղամ Հովսեփյանը (44 կգ, գ․Լանջազատ, Արտաշատ)
Շավարշ Հարությունյանը (48 կգ, Գառնի)
Գարիկ Չիլինգարյանը (52 կգ, Երևան)
Տիգրան Կոլոտյանը ( 57 կգ, գ․ Լանջազատ Արտաշատ)
Համլետ Անտոնյանը (62 կգ, Վանաձոր)
Շահեն Մարտիրոսյանը ( 68 կգ, Երևան)
Մերուժան Քոչարյանը (85 կգ, Վեդի)
Հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, գավաթներով, պատվոգրերով ու նվերներով։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-13 18:19:20