Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մասնակցել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած ՏԻՄ 28-ամյակին նվիրված միջոցառմանը

11.11.2024

 Այսօր պաշտոնական միջոցառմամբ նշվել է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակը։

Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մասնակցել են նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, օրենսդիր և գործադիր իշխանության, Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:
Վարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով, շնորհավորել բոլորին տեղական ինքնակառավարման օրվա առիթով, գոհունակություն հայտնել այն վճռականության համար, որը ցուցաբերվել է և ցուցաբերվում է տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-13 18:19:20