Տպել
Նորություններ
Համատեղ աշխատելու մեր ամուր կամքով մենք նոր շունչ ենք տալիս մարզկենտրոնից մինչև հեռավոր գյուղեր ընկած բնակավայրերին
10.11.2024
ՏԻՄ ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ, գործընկերներ,
ամեն տարի նոյեմբերի 10-ին նշանավորում ենք Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման օրը, ինչը հիանալի հնարավորություն է շնորհակալ լինելու տարածքային կառավարման համակարգում ձեր բարեխիղճ աշխատանքի ու համայնքների զարգացման գործում ներդրած ամենօրյա ջանքի համար։
Ուզում եմ ընդգծել, որ մեր արդյունավետ գործակցության շնորհիվ է, որ տարիներ շարունակ կարողանում ենք առաջ մղել համայնքների համաչափ զարգացման ծավալուն ծրագիրը՝ լուծելով կենսական նշանակության խնդիրներն ու իրագործելով քաղաքներին ու գյուղերին նոր շունչ ու ժամանակակից առօրյա խոստացող նախագծերը։
Ես վստահ եմ, որ Կառավարության բարձր հովանու ներքո մենք շարունակելու ենք նախանձախնդիր լինել մարզկենտրոնից մինչև ամենահեռավոր գյուղեր նոր ժամանակի շունչը բերելու, ֆանտաստիկ գաղափարներ իրագործելու հարցում։
Հարգելի՛ գործընկերներ, երանելի գալիքի հավատով մաղթում եմ, որ ամեն օր մեր միասնական աշխատանքը շարունակենք նոր եռանդով, նոր ուժով։
Շնորհավոր ՏԻՄ կազմավորման օր։
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ
ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ