Նորություններ
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Արագածոտնի մարզում
07.11.2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով նոյեմբերի 11-13-ը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն Արագածոտնի մարզում։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար կազմը նոյեմբերի 11-ին, ժամը 10.00-16.00-ն, Արագածոտնի մարզպետի աշխատակազմում հանդիպում կունենա ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ, որի ընթացքում կտրամադրվի խորհրդատվություն, կընդունվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումներ։
Նոյեմբերի 12-ին, ժամը 10.00-16.00-ն, շրջիկ խումբը ծառայություններ կմատուցի Ծաղկահովիտ համայնքում:
Նոյեմբերի 13-ին, ժամը 10.00-16.00-ն, ծառայություններ կմատուցվեն Ալագյազ համայնքում։