Տպել
Նորություններ
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք
18.10.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները:
Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը:
2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար հայտ էին ներկայացրել Աբովյան (Կոտայքի մարզ), Ալավերդի (Լոռու մարզ), Ապարան (Արագածոտնի մարզ), Մարտունի (Գեղարքունիքի մարզ) և Նոյեմբերյան (Տավուշի մարզ) քաղաքները։
Հաղթող ճանաչված Ապարան քաղաքի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ծրագրին մասնակցելու հնարավորության համար և ընդգծել, որ մրցույթին մասնակցել են մարտական տրամադրվածությամբ և երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսը նվաճելու մեծ ցանկությամբ:
Հավելենք, որ 2025 թ., որպես երիտասարդական մայրաքաղաք, Ապարանում կանցկացվեն տարբեր ձևաչափի և մասշտաբի միջոցառումներ, որոնք քաղաքին շուրջ տարին երիտասարդական շունչ կհաղորդեն։
Զբոսաշրջային Արագածոտնի մարզը մեր բոլոր հյուրերին խոստանում է հետաքրքիր ու տպավորիչ օրեր։
Ապարանը պատրաստ է պատվով կրելու Երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսը և գունեղ միջոցառումների շրջանակում իր ջերմ գրկում հյուրընկալելու երիտասարդների ամբողջ Հայաստանից։
Կհանդիպենք 2025֊ին` Երիտասարդական Ապարանում։