Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Կառավարության հերթական որոշմամբ 20 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար հատկացվեց 1 միլիարդ 391 միլիոն դրամ

11.10.2024

 ՀՀ Կառավարության հերթական որոշմամբ՝ համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2024 թվականի բյուջեից թվով 9 մարզերի 18 համայնքների 20 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար հատկացվեց 1 միլիարդ 391 միլիոն դրամ։

Այդ թվում, Արագածոտնի մարզին հատկացվեց 278 մլն դրամ՝ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող 2 սուբվենցիոն ծրագրի դիմաց պետության մասնաբաժինը վճարելու համար։ Այդ ծրագրերն են՝
Ապարան համայնքի Արագած բնակավայրում նոր մանկապարտեզի կառուցում․ ծրագրի ընդհանուր արժեքը 367 մլն 336 հազ դրամ է, որի 70 %-ը վճարում է Կառավարությունը, 30 %-ը՝ համայնքը։
Այս պահի դրությամբ կատարված են աշխատանքների 50%-ը,
Արևուտ համայնքի Դդմասար բնակավայրում ՕԿՋ-ի (օրվա կարգավորիչ ջրամբար) կառուցում և սնող ջրատարի վերականգնում, ծրագրի ընդհանուր արժեքը 26 մլն 389 հազ դրամ է, որի 80%-ը վճարում է Կառավարությունը, համայնքը՝ 20%:
Այս պահին կատարված է աշխատանքների 75 %-ը։
 
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26