Տպել
Նորություններ
«Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերը՝ Արագածոտնի մարզում․ քննարկվեցին նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները
08.10.2024
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր ընդունեց «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թոփալաքեանին և «Գերազանցության համահայկական կենտրոն» միջազգային գիտակրթական հիմնարկի տնօրեն Թագուհի Միրզախանյանին։ Նրանք մարզպետին ներկայացրին մի շարք ոլորտներում իրականացվող բարեգործական ծրագրերը, որոնք ուղղված են տարբեր թիրախային խմբերի։
Հիմնադրամի ներկայացուցիչների խոսքով՝ ծրագրերն ուղղված են մարդկային կապիտալի զարգացմանը՝ մարդուն գիտելիք և հմտություն տալու առաջնահերթությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արագածոտնի մարզում հաստատված արցախցի ընտանիքներին որպես գյուղատնտեսական աջակցության ծրագրի շահառուներ ներգրավելու հնարավորությունները։
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը կարևորեց հիմնադրամի առաքելությունը և նշեց, որ մարզպետի աշխատակազմը, համապատասխան մասնագետների ներգրավմամբ, պատրաստ է պատշաճ կերպով աջակցելու հիմնադրամի ծրագրերի կյանքի կոչմանը։
Մտքեր փոխանակվեցին համագործակցությունն ընդլայնելու և արցախցիներին ուղղված գյուղատնտեսական ծրագիրը արդյունավետ կազմակերպելու հարցերի շուրջ։