Տպել
Նորություններ
Մարզպետը շնորհակալագրեր հանձնեց մարզի դպրոցների լավագույն մանկավարժներին
07.10.2024
Ուսուցչի տոնի առիթով այսօր մարզպետ Սերգեյ Մովսիսյանը հյուրընկալեց Արագածոտնի մարզի դպրոցների տնօրենների և ուսւցիչների, որոնք ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված հատուկ չափորոշիչներով ճանաչվել են տվյալ ամսվա լավագույն մանկավարժներ։
Այդ թվում, ուսուցիչներ Գոհար Բոցինյանը, Թամարա Ղարիբյանը և Անահիտ Իսպիրյանը ճանաչվել են նաև տարվա լավագույններ։
Ողջունելով մանկավարժներին՝ մարզպետը կրկին շնորհավորեց նրանց մասնագիտական տոնը և կրթական մեծ բարեփոխումների համատեքստում ընդգծեց աշխատանքում նրանց ցուցաբերած ակտիվության ու նախաձեռնողականության կարևորությունը։Մարզպետի առաջարկությամբ՝ ներկաները բարձրաձայնեցին կրթական ոլորտին առնչվող իրենց հուզող հարցերի և խնդիրների մասին։
Այսպիսով, կրթության ոլորտում ակտիվ գործունեության և ավանդի համար մարզպետի կողմից շնորհակալագիր ստացան Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան դպրոցի տնօրեն Տաթևիկ Սարգսյանը, Բերքառատի միջնակարգ դպրոցի տնօրեն Աննա Վարդանյանը, Զարինջայի միջնակարգ դպրոցի տնօրենի տեղակալ Շուշանիկ Սիմոնյանը։
Կրթադաստիարակչական գործում ներդրած ավանդի և նվիրումի համար շնորհակալագրեր ստացան Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ուսուցչուհի Անահիտ Իսպիրյանը, Օշականի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Լուսինե Ավետիսյանը, Արագածավանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Գոհար Սարգսյանը, Աշտարակի թիվ 4 հիմնական դպրոցի ուսուցչուհի Սուսան Գասպարյանը, Աշտարակի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի Գոհար Բոցինյանը, Կարինի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Մարինա Բուլղադարյանը,
Օհանավանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Գոհար Նիկողոսյանը, Գեղաձորի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Թագուհի Բաղրամյանը, Աղձքի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Թամարա Ղարիբյանը, Աշտարակի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի Անի Բարեղամյանը, Օրգովի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Ռուզաննա Նազարյանը, Բազմաղբյուրի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Պետրոսյանը։
Շնորհավորում ենք բոլորին և մաղթում աշխատանքային նոր ձեռքբերումներ։