Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ընդլայնվում է սպանդանոցային ծառայություններ մատուցող բնակավայրերի ցանկը

30.09.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 893-Լ որոշման մեջ կատարվել են փոփոխություններ և լրացումներ.                       

 Շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման նպատակով 2024 թվականի  սեպտեմբերի 1-ից մինչև 2025թվականի դեկտեմբերի 31-ը սուբսիդավորվում է Հայաստանի Հանրապետության դրամով տրամադրվող լիզինգի 12, արտարժույթով տրամադրվող լիզինգի 7 տոկոսային կետը, եթե ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցները շահագործվելու են  Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից տրամադրված ցանկում ներառված բնակավայրերի տարածքներում։

Արագածոտնի մարզպետի աշխատակազմը նպատակահարմար է գտնում, որ սպանդանոցային ծառայության մատուցումը մարզում իրականացվի հետևյալ բնակավայրերում՝   Աշտարակ համայնք՝ Սասունիկ, Օհանավան, Արուճ

Թալին համայնք՝ Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Ցամաքասար, Զովասար

Ծաղկահովիտ համայնք՝ Ծաղկահովիտ

Ալագյազ համայնք՝ Ջամշլու

Արևուտ համայնք՝ Արևուտ, Կանչ։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26