Տպել
Նորություններ
Մարզկենտրոնից 75 կմ հեռավորության վրա գտնվող Արագածավան բնակավայրում 2 նոր դպրոց է կառուցվում․ պետության հատկացումը` շուրջ 5 մլրդ դրամ
27.09.2024
Արագածավանի թիվ 2 դպրոցը շուտով ժամանակակից ստանդարտներին համապատասխան նոր շենք կունենա։
ՀՀ Կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում, պետական բյուջեից 2,3 մլրդ դրամի հատկացմամբ, կրթօջախի համար կառուցվում է 432 տեղ հզորությամբ նոր դպրոց, որն ունենալու է ժամանակակից ենթակառուցվածքներ, ամֆիթատրոն, մարզադահլիճ։
Դպրոցը պատրաստ է լինելու 2026 թ․, այժմ ակտիվ կերպով ընթանում են շինաշխատանքները։
Ըստ էության, Արագածավանում գտնվող 2 դպրոցներն էլ արդիականացվում են` կառուցվում են նորերը։
Արագածավանի թիվ 1 դպրոցի նոր շենքն էլ կառուցվում է «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով»։
Այսպիսով, պետական բյուջեից ընդհանուր հատկացումը 2 նոր դպրոցների կառուցման համար կազմում է շուրջ 5 մլրդ դրամ։
Շարքը՝ շարունակելի․․․․